Թաիլանդում մեկնարկել է «Բանգկոկ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 37 երկրի 196 շախմատիստ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մասնակցում է Բանգկոկ Օփենին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, հայտնում է շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարում կայացել են առաջին չորս տուրերի պարտիաները:
Խաղացված տուրերից հետո 3 գրոսմայստեր՝ Յան Գուստաֆսոնը, Դիեգո Ֆլորեսը, Կրիսա Լեանդրոն, վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Հրանտ Մելքումյանը 3.5 միավորով կիսում է 4-րդ հորիզոնականը: