Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության կոնսոլիդացված և համընդհանուր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Հայաստանը կարևորում է ԵՄ-ի կոնսոլիդացված դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
«2016 թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների առաջին իսկ օրը Եվրամիության արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ՝ շփման գծի երկայնքով ծանր մարտերի մասին ստացվող հաղորդումները մտահոգիչ համարելով և կոչ անելով անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները»,-նշեց Նազարյանը:
Նա հավելեց, որ այդ օրերին նման հայտարարություններով հանդես են եկել Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատարը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահը: