Artsakhpress

Քաղաքական

Թուրքիայում այսօր տեղի ունեցողն անուղղակի աղերսներ ունի 1915թ. հետ. թուրքագետը քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալման մասին

Մենք այս պահին գործ ունենք Թուրքիայի իշխող կուսակցության և մասնավորապես՝ նախագահ Էրդողանի կողմից իշխանությունը մեկ մարդու ձեռքին կենտրոնացնելու գործընթացի հետ:

Թուրքիայում այսօր տեղի ունեցողն անուղղակի աղերսներ ունի 1915թ. հետ. թուրքագետը քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալման մասին

Թուրքիայում այսօր տեղի ունեցողն անուղղակի աղերսներ ունի 1915թ. հետ. թուրքագետը քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով Թուրքիայում այս օրերին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների ձերբակալությունների պատճառները՝ այս մասին ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Այս գործընթացի իրականացումն սկսվել է մի քանի տարի առաջ. նախապես փոխվեց սահմանադրական կարգը, դրանից հետո տեղի ունեցան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնցից կարող ենք ներկայացնել այս տարվա առաջին կեսին ընդունված օրինագիծը, որով պատգամավորները զրկվեցին անձեռնմխելիության իրավունքից: Այս գործընթացների արդյունքում իշխանությունը և մասնավորապես՝ նախագահ Էրդողանը կարողանում է հեռացնել քաղաքական դաշտի բոլոր այն խմբավորումներին, որոնք որ կարող են հավակնել նրա հետ միասին իշխանություն կիսելուն»,- ասաց Վարուժան Գեղամյանը՝ ավելացնելով, որ մեկուսացվում և չեզոքացվում են նաև այն բոլոր ուժերը, որոնք կարող են վտանգ սպառնալ իշխող գաղափարախոսությանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 13 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: 

Այժմ պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:

Ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի՝ քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ հետապնդումները կանխատեսելի էին հատկապես հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, երբ հայտարարվեց, որ սկսվելու է մաքրազերծում «բոլոր ահաբեկիչների, գյուլենականներին սատարողների շրջանում»: 

«Հիմա այդ «սոուսով» լցվում են այն տարրերը, որոնք պետք է հեռացվեն քաղաքականությունից»,-ասաց նա:

Հարցին, թե թուրքական իշխանությունների գործողություններն ուղղված էին քրդական տարրի՞, թե՞ պարզապես ընդդիմադիրների դեմ, թուրքագետը պատասխանեց. «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը ներկայացնում է Թուրքիայի երկու կողմերի շահերը։ Առաջինը՝ իհարկե այն պրո-քրդական կուսակցություն է, և այսպիսով այս հարվածն ուղղված է քրդական ակտիվությանը: Բայց պետք է նկատել, որ վերջին տարիներին նույն կուսակցությունը ներկայացնում էր Թուրքիայում ձախակողմյան կողմնորոշում ունեցող կամ լիբերալ այլ կողմնորոշում ունեցող հատվածների շահերը»:

Այս համատեքստում Վարուժան Գեղամյանը նկատեց, որ իշխանությունների հարվածն ուղղված էր նաև այդ խմբերին, որպեսզի այդ մարդիկ քաղաքականության մեջ տեղ չունենան:

 Մեր դիտարկմանն ի պատասխան, որ քրդամետ կուսակցության պատգամավորների հնարավոր ձերբակալվածների շարքում հնչում էր նաև հայազգի Կարո Փայլանի անունը, սպասելի՞ էր, որ նա ևս կձերբակալվեր, հաշվի առնելով նրա ակտիվությունը, թուրքագետը նկատեց, որ թուրքական իշխանությունների համար առավել առաջնային էր դաշտից հեռացնել գլխավոր կազմակերպչական ուժերին.«Պատահական չէր, որ նրանց ձերբակալեցին լրիվ տարբեր տեղերում՝ մեկին Անկարայում, մյուսին՝ Դիարբեքիրում, և ամեն ինչ արվել է գիշերը։ Մեզ արդեն քաջածանոթ թուրքական ավանդույթի հետ գործ ունենք. այստեղ անուղղակի աղերսներ կան 1915 թվականի ապրիլի հետ: Կարծում եմ, որ հեռացրին կազմակերպիչներին և գլխավոր գործողներին, որովհետև խնդիր կար առաջին հերթին թույլ չտալ, որ ինքնակազմակերպվեն»:

Ըստ թուրքագետի՝ այսօր Թուրքիայում կատարվողը հիշեցնում է Թուրքիայի նորագույն պատմության տարիներին կատարվածը, 2000-ականները, երբ փակվեցին քրդական կուսակցությունները: 

«Այնպես որ ամեն ինչ գնում է դեպի այն, որ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունն այլևս չլինի»,- ասաց նա:

Անդրադառնալով Կարո Փայլանի դեմ հնարավոր հետապնդումներին՝ Վարուժան Գեղամյանն ասաց, որ Թուրքիայում այս պահին տեղի ունեցող բևեռացումը՝ նացիոնալիստական ուժերի համախմբումը, կարող է խնդիր ստեղծել ոչ միայն Կարոյի, այլ ցանկացած մեկի համար, որն իր վրա կրում է «ուրիշի, այլի» պիտակը. «Դա կարող է անդրադառնալ թե՛ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Կարո Փայլանի վրա, կարող է անդրադառնալ լիբերալ հայացքներով աչքի ընկնող այս կամ այն գիտնականի, մտավորականի վրա և կարող է անդրադառնալ ցանկացած տիպի փոքրամասնությունների վրա՝ սկսած սեռական փոքրամասնություններից, վերջացրած այն մարդկանցով, որոնք այս կամ այն չափով չեն համընկնում հասարակության մեջ տիրող այսօրվա գաղափարական հոսքին, այն է՝ ազգայնամոլությանը և իսլամին»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search