Դոնալդ Թրամփի դեմ Վաշինգտոնում ցույցի դուրս եկած ուսանողները վառել են ԱՄՆ դրոշներ:
Դոնալդ Թրամփի դեմ ցույցի դուրս եկած ուսանողներն ԱՄՆ դրոշներ են վառել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ամերիկյան համալսարանում (մասնավոր ուսումնական հաստատություն): Համալսարանի տարածքում հավաքված հարյուրավոր ուսանողներ կարգախոսներ են վանկարկել ու «Սևերի կյանքերը նշանակություն ունեն» և «Կանգնեցնենք ռասիզմը», «Պայքարիր իսլամատյացության դեմ» գրություններով պաստառներ բռնել: Այնուհետև ակտիվիստների խումբը վառել է ԱՄՆ դրոշները, ինչի ընթացքում որոշ մասնակիցներ գոչել են. «Գրողը տանի սպիտակ Ամերիկան»: Ցուցարարներից մեկը բացատրել է, որ դրոշներն ԱՄՆ-ի խորհրդանիշն են, և իրենք վառում են այն:
Համալսարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ուսումնական հաստատության ղեկավարությունն աջակցում է ուսանողների` իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը:
«Երբեմն նրանց արձագանքը զգացմունքային է, սակայն միշտ գտնվում է խաղաղության սահմաններում: Մենք չենք արդարացնում ԱՄՆ դրոշը վառելը, սակայն այս ցույցն իրենից ներկայացնում է խոսքի իրավունքի ցուցադրություն», - ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ: