Փարիզում «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերի ընթացքում այսօր մինչև 65 մարդ է ձերբակալվել:
«Դեղին բաճկոնների» փարիզյան ցույցերի ժամանակ այսօր 65 մարդ է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, տեղի ժամանակով 15:00-ին (18:00 երևանյան) ձերբակալվածների թիվը հասել է 65-ի, որոնցից երեքին կալանքի տակ են առել:
Ֆրանսիական ռադիոկայանի տվյալներով՝ ձերբակալվածների թվում է «դեղին բաճկոններ» շարժման ղեկավարներից մեկը՝ Էրիկ Դրուեն:
Այսօր Ելիսեյան պալատի մոտակայքում ցուցարարների թիվը քիչ է եղել: Փարիզի քաղաքապետարանի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փարիզում այսօր բողոքի դուրս եկած ցուցարարների թիվը հասել է 800-ի:
Իշխանությունների վարած քաղաքականության դեմ իրենց բողոքը հայտնող ցուցարարները բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերի 17-ից սկսած: Նրանց նախնական պահանջը վառելիքի գնի թանկացումը թույլ չտալն էր, սակայն ավելի ուշ նրանք պահանջում էին կառավարության և նախագահի հրաժարականը: