2006-ին Իրաքում վիրավորված հայ սպան հաջողությամբ շարունակում է իր ծառայությունը։
2006-ին Իրաքում վիրավորված հայ խաղաղապահը հաջողությամբ շարունակում է ծառայությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին՝ այս մասին, ասել է Հայաստանի ԶՈւ Խաղաղապահ ջոկատի հրամանատար, գեներալ -մայոր Արթուր Սիմոնյանը։
Նշենք, որ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության բոլոր տարիներին միայն մեկ դեպք է եղել, երբ հայ զինծառայողի առողջությանը վնաս է հասցվել։ 2006-ի նոյեմբերին լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը լուրջ վիրավորում է ստացել, բժիշկները ստիպված են եղել ծնկից ներքեւ անդամահատել նրա ոտքը ։
«Վիրավորված խաղաղապահը հաղթահարել է ծանր վիրավորումը ու շարունակել ծառայությունը, արդեն փոխգնդապետի կոչում է ստացել։ Հիմա նա Աֆղանստանում ստորաբաժանման հրամանատար է»,- նշել է Արթուր Սիմոնյանը։
«Ռազմական ծառայության մեջ հաջողության գործոնը նշանակություն ունի։ Պատրաստված զինծառայողը փորձանքի մեջ հայտնվելու քիչ շանսեր ունի։ Չնայած նույնիսկ ամենալավ պատրաստված զինվորականն էլ կարող է դժբախտ պատահարի զոհ դառնալ, եթե բախտը չբերի։ Բայց մենք անում ենք ամեն ինչ մեր ծառայողների կյանքի ու առողջության անվտանգության համար»,- շեշտել է գեներալ մայորը։
Հիմա հայ խաղաղապահները շարունակում են մասնակցել առաքելություններին Աֆղանստանում (երկու ստորաբաժանում՝ 56 ու 65 մարդ կազմով), Կոսովոյում ( 35 մարդ), Լիբանանում (32 մարդ)։ Նաեւ կա կապի սպա Մալիում։ Իրաքում առաքելությունը ավարտված է։