Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ չեմպիոնի հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջեւ շախմատի համաշխարհային թագի մրցամարտի չորրորդ պարտիան եւս ավարտվեց ոչ ոքի:
Մագնուս Կարլսենի եւ Սերգեյ Կարյակինի միջեւ շախմատի համաշխարհային թագի մրցամարտի չորրորդ պարտիան եւս ավարտվեց ոչ ոքի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նյու Յորքում ընթացող մրցամարտի հաշիվը 2:2 է:
Հիշեցնենք, որ մրցամարտը բաղկացած է 12 պարտիաներից: Հավասար արդյունքի դեպքում նոյեմբերի 30-ին կկայանա թայ-բրեյք: