Artsakhpress

Քաղաքական

Վայրագությունները պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան. Եվրախորհրդարանի պատգամավոր

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման համար մեղավոր է նաեւ Եվրոպան։

Վայրագությունները պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան. Եվրախորհրդարանի պատգամավոր

Վայրագությունները պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան. Եվրախորհրդարանի պատգամավոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Սորայա Փոստը։

«Իրականում ես չէի սպասում իրավիճակի նման սրման, եւ վստահ էի, որ սա շատ վատ ապրիլմեկյան կատակ էր, երբ կռիվը սկսվեց։ Իհարկե, շատ դժվար էր հավատալ, որ իրավիճակի այդ նախնական սրումն ի վերջո հանգեցրեց  ողբերգության, երբ այդ փոքր հայ տղան զոհվեց հաջորդ օրը, այլ երեխաներ էլ վիրավորվեցին։ Սա մեզ պարզապես ցույց տվեց, թե ինչքան վտանգավոր կարող են լինել ավելի քան 20 տարի չլուծված մնացած  հակամարտությունները։ Իրավիճակն ակնհայտորեն պայթյունավտանգ էր՝ պայմանավորված Ադրբեջանի ներսում առաջացած տնտեսական դժվարություններով, Ռուսաստանում եւ Թուրքիայում տեղի ունեցող նմանատիպ զարգացումներով։ Եվրամիության՝ խաղաղության հաստատմանն  ուղղված ջանքերը Լեռնային Ղարաբաղում հաջողված չէին»,-ասաց շվեդ պատգամավորը։

Դիտարկմանը, թե արդյոք կարեւոր չէ՞ր պարզել եւ մատնանշել նախահարձակ կողմին, պատգամավորն ընդգծեց, որ շատ ավելի կարեւոր է գտնել հակամարտության լուծումը։

«Ես հուսով եմ, որ երկու երկրների քաղաքացիներն ավելի շատ վերահսկողություն կունենան քաղաքական անցուդարձի նկատմամբ, եւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները լիակատար կիրացվեն տարածաշրջանում։ Սա խաղաղություն կառուցելու միակ կայուն տարբերակն է՝ ապահովելով տարածաշրջանում բոլոր քաղաքացիների ազատությունը։ Քաղաքական լուծման այլընտրանքը ռազմական լուծումն է, որն ինձ համար այլընտրանք չէ, սակայն ես նաեւ հավատում եմ, որ այդ քաղաքական լուծումը բխում է ներգրավված կողմերից եւ քաղաքացիներից, այն արտաքին ինչ-որ տեղից բխել չի կարող։ Ես իսկապես կցանկանայի իմանալ, թե որն է ի վերջո այս հակամարտության լուծումը, սակայն կրկնում եմ՝ ներգրավված անձինք պետք է դա գտնեն։ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի  ժողովրդի ձեռքերում է սեփական ճակատագիրը»,- նշեց նա։

Մեր այն հարցին, թե ինչ պետք է անել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության՝ մասնավորապես տարեցների, ինչպես նաեւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացված վայրագությունների համար մեղավոր կողմին պատասխանատվության ենթարկելու հարցով, Եվրախորհրդարանի պատգամավորը պատասխանեց.

«Պատերազմի ժամանակ իրականացված բոլոր հանցագործությունները եւ վայրագությունները պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան»։


     

Քաղաքական

Տնտեսական

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց ռեժիմում. Արթուր Հարությունյան

«Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգերը և ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» ԱՀ կառավարության ընդունած որոշման նախագծով սահմանվում են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ՝ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը, ինչպես նաև կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում հարկ վճարողի կողմից իրականացվելիք գործողությունները:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Search