Մադագասկարի մայրաքաղաքում ՖՄԿ նախարարական համաժողովին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին հանդիպեց Կանադայի Քվեբեկ երկրամասի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան-Պիեռին:
ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Քվեբեկի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձան անցյալ տարի Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը և Քրիստին Սան-Պիեռը մտքեր փոխանակեցին կրթության, երիտասարդական քաղաքականության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։
Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։