ԵՄ երկրներում հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2015-ին միջինը կազմել է 40 տոկոս և մնացել 2014 թվականի մակարդակի վրա՝ ասվում է Eurostat վիճակագրական ծառայության տվյալներում։
Ամենից շատ հարկեր ԵՄ-ում վճարում են Ֆրանսիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրոգոտում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը մեկ տարում նվազել է 41.5 տոկոսից հասնելով 41.4 տոկոսի։ Նշվում է, որ հարկային բեռը ԵՄ-ում և եվրոգոտում չի աճել 2010 թվականից ի վեր առաջին անգամ։ ԵՄ-ում հարկերի և ՀՆԱ-ի ամենամեծ հարաբերակցությունը գրանցվել է Ֆրանսիայում (47,9%), Դանիայում (47,6%), Բելգիայում(47,5%), Ավստրիայում (44,4%), Շվեդիայում (44,2%), Ֆինլանդիայում (44,1%) և Իտալիայում (43,5%)։ 2014-ի համեմատ 2015 թվականին ցուցանիշն աճել է ԵՄ երկրների մեծ մասում, նվազել միայն 7 երկրում, ամենից շատ՝ Իռլանդիայում (29,9% -ից 24,4%) և Դանիայում (50,3% -ից 47,6%)։ Անցած տարի հարկահանության ամենցածր ցուցանիշն է գրանցվել Իռլանդիայում (24,4%), Ռումինիայում (28%), Բուլղարիայում (29%), Լիտվայում (29,4%) և Լատվիայում (29,5%)։