Apple ընկերությունը փորձարկում է iPhone-ի այն մոդելները, որոնք ներկայացվելու են 2017-ին։
Apple-ը փորձարկում է iPhone 8 մոդելները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախատիպերից մեկն էլ ճկվող OLED էկրանով սմարթֆոնն է, հայտնել են The Wall Street Journal–ի աղբյուրները։
Ընդամենը փորձարկվում է սարքերի ավելի քան մեկ տասնակ տարբերակ, որոնցից մի քանիսը դեռ նախագծման փուլում են։ Ըստ կանխատեսումների՝ iPhone -ի ապագա մոդելներից միայն մեկն է ունենալու ճկվող OLED էկրան։ Այն ամենաթանկարժեքն է լինելու, հայտնում է Lenta–ն։
Ավելի վաղ Sharp –ի գլխավոր տնօրեն Թայ Ջեն Վուն հաստատել էր այն տեղեկությունը,որ iPhone 8 –ն ունենալու է OLED էկրան։ Նա նշել է, որ LTPS- պանելներից հրաժարվելը միակ ուղին է Apple–ի համար, եթե ընկերությունն ուզում է նորարարական արտադրանքով ներկայանալ շուկա։