Ֆրանսիան 30 միլիոն դոլար է նվիրաբերել մշակութային ժառանգության օբյեկտները ռազմական հակամարտությունների ժամանակաշրջանում ավիրածություններից պաշտպանելու համար:
Ֆրանսիան 30 մլն դոլար է նվիրաբերել մշակութային ժառանգության օբյեկտներն ԻՊ-ից պաշտպանելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Աբու Դաբիում կայացած գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:
Կայքը գրում է, որ սա առաջին քայլն է միջազգային հիմնադրամի ստեղծումից ի վեր, որի նպատակը «Իսլամական պետություն» և նմանատիպ այլ ահաբեկչական խմբավորումների ավիրածությունների կանխարգելումն է: Սկզբնական գումարը, որը մտադիր են հավաքել կազմակերպիչները, կազմում է 100 միլիոն դոլար: