Արցախի բազմազավակ ընտանիքներին «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության կողմից ամանօրյա բարեգործական օգնություն է ցուցաբերվում:
Շահումյանի շրջանի և մայրաքաղաքի բազմազավակ ընտանիքները ևս աջակցություն կստանան մինչև տարեվերջ. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Լենսթոն Ղուլյանը և նշել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքների համար տրամադրել է սննդից և խնամքի պարագաներից կազմված արկղեր ու տաք ծածկոներ:
«Քանի որ նվերների քանակը չի բավականացրել Ստեփանակերտի և Շահումյանի շրջանի բազմազավակ ընտանիքներին, հարցը քննարկել ենք ԼՂՀ վարչապետի մոտ: Գործադիր իշխանության ղեկավարը հանձնարարական է տվել, որ նույն չափաբաժնով օգնություն տրաադրվի նաև Շահումյանի շրջանի և մայրաքաղաքի բազմազավակ ընտանիքներին: Նախագիծն ու որոշումն արդեն ստորագրված է. այն կիրականացվի մինջև տարվա վերջը»,- պարզաբանել է փոխնախարարը և հավելել, որ հիմնադրամի ներկայացուցիչների հետ հատկացված նվերները գրեթե ամբողջությամբ բաժանվել են: