Սեփական նախաձեռնությամբ սանձազերծած հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը հաստատաբար դառը պարտություն կկրի և ևս մի քանի շրջան կկորցնի:
Պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը դառը պարտություն կկրի. Լևոն Տեր-Պետրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել էե ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀՀ առաջին նախագահի այս հայտարարությունը դահլիճը ընդունել է ծափահարություններով:
«Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն աստծուն է հայտնի, ես այսքանը երաշխավորում եմ», -ասել է ՀՀ առաջին նախագահը:
Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, Իլհամ Ալիևը «ռացիոնալ մտածող պետական գործիչ է, որը ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև իր սեփական ժողովրդի խիստ անհրաժեշտ ուղղությամբ»:
«Որքան մեզ է անհրաժեշտ խաղաղությունն ու հաշտությունը, այնքան էլ իրեն», -նկատել է Տեր-Պետրոսյանը: