Սիրիացի ապստամբներն Իդլիբ նահանգի` կառավարության վերահսկողության տակ գտնվող երկու գյուղերից հիվանդներին և վիրավորներին տարհանող մի քանի ավտոբուս են այրել:
Հալեպում ապստամբներն այրել են բնակիչներին տարհանող ավտոբուսները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ավտոբուսների շարասյունը ուղևորվելիս է եղել դեպի ապստամբ ուժերի կողմից պաշարված Ֆուա և Քեֆրայա քաղաքներ:
Կառավարամետ ուժերի և ընդդիմադիրների միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հալեպի արևելյան շրջանների հետ մեկտեղ պետք է տարհանվեին շիա բնակիչներ ունեցող գյուղերը:
Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ հուսահատ վիճակում են և սպասում են քաղաքի արևելյան հատվածներից հեռանալուն:
Հիշեցնենք, որ արևելյան Հալեպի տարհանման նախնական ծրագիրը ձախողվել էր ուրբաթ` կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև հաստատված հրադադարի խախտման պատճառով: