ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկին, ով հայտնի է Լավդրիմ Մուհակսերի անունով, հաջողվել է Եվրոպա ներթափանցել իրեն ենթակա 300-400 գրոհայինների հետ։
ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկի հետ Եվրոպա են ներթափանցել 400 գրոհայիններ. Daily Mail
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Թերթը, հղում անելով իտալական հետախուզության իր աղբյուրներին, հայտնում է, որ Մուհակսերին իր կողմնակիցների բանակի հետ լքել է Սիրիայում ռազմական գործողությունների գոտին այն բանից հետո, երբ ԴԱԻՇ-ը տարածաշրջանում վիթխարի կորուստներ է կրել։ Փախստական ձևանալով՝ նրանք հազարավոր այլ միգրանտների հետ հայտնվել են Հին աշխարհում, իսկ սահմանապահներին այդպես էլ չի հաջողվել պարզել նրանց ինքնությունը։
Պարբերականի հաղորդմամբ՝ պարագլուխը ծագումով Կոսովոյից է, ով Սիրիա է ուղևորվել 2012 թվականին և սկսել կռվել ԴԱԻՇ-ի շարքերում Աբու Աբդուլլա ալ-Կոսովա անունով։ Նա զբաղվել է ալբանացիների շրջանում նոր գրոհայինների հավաքագրմամբ։ Նա երկու անգամ երևացել է ԴԱԻՇ-ի քարոզչական հոլովակներում։
Այժմ ահաբեկիչը հայրենիքում է, ընդ որում՝ ոչ առաջին անգամ։ Նրան հաջողվել էր Կոսովո ժամանել նաև 2013 թվականին։ Պարբերականին հայտնի է դարձել, որ գրոհայինը հանցակիցների հետ կանգնած է եղել Կոսովոյում միջազգային և կառավարական հաստատությունների վրա հարձակումների իրագործման պլանների հետևում։