Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի ծրագրել մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին, որը պետք է տեղի ունենա փետրվարին:
Պուտինը չի մասնակցի անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահի ժամանակացույցով (այդ միջոցառմանը մասնակցություն) չի նախատեսված»,- ասել է նա:
Մյունխենի համաժողովին ավանդաբար մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հեղինակավոր փորձագետներ: Ռուսաստանի ներկայացուցիչները մասնակցում են 1990-ական թվականների վերջից: