Արցախում գործում է «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոն, որը շատ լուրջ նախադրյալ է, որպեսզի մենք մեր գործնական հարաբերությունները կառուցնեք ֆրանսիական հանրապետության հետ:
Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման համար շատ լավ հիմքեր են դրված. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին երեկ՝ հունվարի 18-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և հավելել, որ ֆրանկոֆոնիայի կենտրոնը Արցախում պարբերաբար տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկը ԱԺ-ում ֆրանսերենի անվճար դասընթացներն է:
«Առաջիկայում կենտրոնի կողմից ֆրանսերեն լեզվի դասընթացներ կկազմակերպվեն նաև Արցախի տնտեսության տարբեր ոլորտների մասնագետների համար, որպեսզի նրանք հետագայում Ֆրանսիայում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն ունենան»,- ասել է ԼՂՀ ԱԺ նախագահը և ավելացրել, որ Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման համար շատ լավ հիմքեր են դրված, և տարիների ընթացքում արդյունքներն էլ ավելի տեսանելի կդառնան: