Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 25 տոկոսով կկրճատի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի և անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի աշխատավարձը:
ՉԼ դուրս չգալու դեպքում ՄՅՈւ-ն կկրճատի ամենաբարձր վարձատրվող 3 ֆուտբոլիստների աշխատավարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Express»-ը, դա տեղի կունենա այն դեպքում, եթե թիմին չհաջողվի նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Այսպիսով, Պոգբան կզրկվի շաբաթական 84 հազար եվրոյից, իսկ Իբրահիմովիչը` 64 հազարից:
Անգլիայի առաջնության 22-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 6-րդ տեղը: