Ստրասբուրգի դատարանը չի հաստատել վրացի դատավորների թեկնածությունը
Ստրասբուրգի դատարանը չի հաստատել վրացի դատավորների թեկնածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրախորհրդում ավարտվել է Ստրասբուրգի դատավորների ընտրության հարցով հանձնաժողովի նիստը: Վրացական կողմի ներկայացրած դատավորի բոլոր երեք թեկնածուներին էլ մերժել են: ԵԽ-ն հետ է ուղարկել թեկնածուների ցուցակը, հետեւաբար՝ Վրաստանում պետք է նոր մրցույթ հայտարարեն: Այս մասին հայտնել է «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթայան:
«Եվրախորհրդում ավարտվել է ստրասբուրգյան դատավորների ընտրությունը, եւ աննախադեպ որոշում է կայացվել: Ես բազմիցս եմ զգուշացրել վրացական կողմին, որ շատ բարդ իրավիճակ է ստեղծվելու՝ կապված դատավորների ընտրության հետ: Բոլոր երեք դատավորների թեկնածությունն էլ արգելափակեցին ու հետ ուղարկեցին: Դա ամոթալի է, ես բազմիցս եմ ասել, որ այդ թեկնածուները չպետք է ներկայացվեն: Ներկայացված դատավորներին չեն ընդունել, քանի որ նրանք չեն բավարարում Եվրախորհրդի դատավորների որակավորմանը»,- հայտարարել է Պաատա Դավիթայան: