Artsakhpress

Միջազգային

Արգենտինայի նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ

Արգենտինայի նախկին նախագահ Քրիսթինա Ֆերնանդես դե Քիրշները եւ նրա վարչակազմից բարձրաստիճան պաշտոնյաներ կկանգնեն դատարանի առաջ՝ կապված 1994 թվականին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնում (AMIA) տեղի ունեցած պայթյունի քննության գործի հետ, նշված է իրավական տեղեկատվության կառավարական կենտրոնի (CIJ) հայտարարության մեջ:

Արգենտինայի նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ

Արգենտինայի նախկին նախագահը կկանգնի դատարանի առաջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հայտարարության մեջ նշված է, որ դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիան դատարանի քննությանն է ուղարկում գործը, որով դատարանի առջեւ կկանգնեն Քիրշները, ԱԳ նախկին նախարար Էկտոր Թիմերմանը եւ այս գործով այլ մեղադրյալներ:

«Քրիսթինա Քիրշները, Էկտոր Թիմերմանը… պետք է պատասխան տան որպես հանցակիցներ, որոնք քրեական պատասխանատվություն են կրում պարտակման հետ կապված հանցագործությունների համար, որոնք ծանրանում են նրանց հանրային պաշտոնատար անձ լինելու կարգավիճակով»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ:

Comercio պարբերականի տեղեկություններով՝ դատաքննության օրը դեռեւս չի նշանակվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արգենտինայի դատախազ Ալբերտո Նիսմանը քննում էր հրեական մշակութային կենտրոնի պայթյունի գործը եւ Քիրշներին ու այդ ժամանակ ԱԳ նախարար Էկտոր Թիմերմանին մեղադրում էր դավադրության մեջ՝ իրանցիների «անպատժելիությունն ապահովելու համար», որոնց Արգենտինան մեղադրում էր 1994 թվականին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի պայթյունին մասնակցելու մեջ:

Ավելի ուշ Նիսմանին իր բնակարանում մահացած էին գտել: Nacion պարբերականը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ժանդարմերիայի զեկույցը, հայտնել էր, որ դատախազին սպանել են, այլ ոչ թե ինքնասպան է եղել:

Դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոն պահանջել է Կիրշներին զրկել անձեռնմխելիությունից եւ նրան կալանավորել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search