Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու նախաձեռնությանը այսօր՝ հունվարի 30-ին միացել է նաև Արցախի Արմենական կուսակցությունը:
Արցախի Արմենական կուսակցությունը միացել է Սահմանադրության նախագծի օգտին քարոզչությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանը: «Կուսակցությունը որոշում է կայացրել միանալ սահմանադրական հանրաքվեի օգտին սկսված քարոզչությանը»,- ասել Առուշանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու նպատակով «Ազատ Հայրենիք» կուսակցության և Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարներ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը հունվարի 24-ին ստորագրել են համատեղ հայտարարություն: Հայտարարության մեջ նաև նշված է, որ նախաձեռնությունը բաց է Արցախում գործող այլ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 27-ին նախաձեռնությանը միացել է Արցախի Կոմունիստական կուսակցությունը: