Գերմանիայի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կոչ է արել պահպանել հակառուսական պատժամիջոցները:
Այն, ինչ անում է Թրամփը, ամերիկյան մոտեցում չէ. Շուլց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այն, ինչ անում է Թրամփը, ամերիկյան մոտեցում չէ»,-ասել է Շուլցը և հավելել, որ Միացյալ Նահանգներն է աշխարհում ժողովրդավարության և ազատության խորհրդանիշ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Շուլցը Եվրոպային կոչ է արել պաշտպանել լիբերալ արժեքները: «Եթե Թրամփն այժմ սկսի քանդել այդ արժեքները, ապա ես կանցլեր լինելու դեպքում կասեմ նրան. «Դա Գերմանիայի և Եվրոպայի քաղաքականությունը չէ»»,-հայտարարել է նա:
Գերմանիայի կանցլերի թեկնածուն նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է չեղարկվեն միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերը կատարեն Մինսկի համաձայնագրի դրույթները: «Մենք պետք է հստակ ասենք Պուտինին, որ Ռուսաստանը պարտավոր է հարգել և պաշտպանել միջազգային իրավունքը»,-հավելել է նա: