Եմենի հարավային քաղաքներից մեկի բնակիչները շաբաթ օրը «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման տասներեք անդամի են ոչնչացրել:
Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 13 անդամ է ոչնչացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձել են վերահսկողություն հաստատել Լոդեր քաղաքի վարչական շենքերից մի քանիսի վրա: Տեղի զինված բնակիչները դիմադրություն են ցույց տվել նրանց` ստիպելով կանգ առնել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
2014 թվականից Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական զորքերի և ապստամբ հոուսիտների միջև:
Երկրի հարավում գործում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը, որը պարբերաբար հարձակումներ է գործում զինյալների վրա: