Փետրվարի 14-ին Ստեփանակերտի N 6 դպրոցում մեկնարկել է Արցախի աղջիկների վոլեյբոլի առաջնությունը:
Ստեփանակերտում մեկնարկել է աղջիկների վոլեյբոլի առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջնությանը մասնակցում են 9 թիմեր՝ Արցախի բոլոր շրջաններից և Ստեփանակերտից: Թիմերում ընդգրկված են մինչև 17 տարեկան դպրոցականները:
«Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակից Արաքսյա Միրզոյանի հետ զրույցում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ֆիզկուլտուրայի գծով գլխավոր մասնագետ`Արթուր Աթանեսյանն ասել է, որ նախարարությունն ամեն տարի նման մրցույթներ է կազմակերպում:
«Նման առաջնությունների անցկացումը նպաստում է երեխաների ֆիզիկական պատրաստվածության և Արցախում տարբեր մարզաձևերի զարգացմանը. մենք պետք է հաճախակի անցկացնենք նման առաջնություններ: Տարեցտարի նաև երեխաների պատրաստվածության աճ է նկատվում, ինչը ևս շատ կարևոր է»,- ասել է Ա. Աթանեսյանը և հավելել, որ առաջնությունը կտևի 4 օր:
Լուսանկարները՝ Արաքսյա Միրզոյանի