Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանն ապրիլի 25-30-ը կմասնակցի Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Լիլիթ Պողոսյանը կմասնակցի բադմինտոնի Եվրոպայի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 48 մասնակիցների մեջ նա 46-րդն է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը.
«Լիլիթը լավ մարզավիճակում է: Հույս ունենք՝ հաջող հանդես կգա Եվրոպայի առաջնությունում եւ մի քանի փուլ կհաղթահարի: Նախորդ ամիս նա հանդես էր եկել Ավստրիայի բաց առաջնությունում, սակայն որակավորման փուլում պարտվել էր:
Մեր մեծահասակ մարզիկներից միայն Լիլիթն է մասնակցում միջազգային մրցաշարերի, բացի այդ, ֆինանսը բավականացնում է, որ միայն նրան գործուղենք: Վերջին երկու մրցաշարերի արդյունքում նա բարելավել է իր տեղը վարկանիշային աղյուսակում եւ Եվրոպայում այժմ 140-րդն Է»,- ասել է ֆեդերացիայի գործադիր տնօրենը:
Հրաչյա Պողոսյանը հայտնել է, որ Լիլիթ Պողոսյանն ամենայն հավանականությամբ կմասնակցի Եվրոպայի միջազգային կոնֆեդերացիայի կազմակերպած հավաքին: Մասնակիցների ցուցակը դեռեւս չի հրապարակվել.
«Եվրոպայի միջազգային կոնֆեդերացիան գումար է տրամադրում, որ լավագույն մարզիկները պատրաստվեն իրենց մոտ: Հավանաբար, Եվրոպայի առաջնությունից հետո մեր մարզուհին կմնա Դանիայում եւ կմասնակցի մարզումներին: Հավաքի առաջին փուլին Լիլիթին հրավիրել էին: Կարծում եմ` նա երկրորդին եւս կմասնակցի»,- ասել է Հրաչյա Պողոսյանը: