Երեկ Դանիայի Կոլդինգ քաղաքում մեկնարկել է բադմինտոնի Եվրոպայի առաջնությունը:
Լիլիթ Պողոսյանը դուրս մնաց բադմինտոնի Եվրոպայի առաջնության հետագա պայքարից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը 1/64-րդ եզրափակչում պարտվել է ֆին Նաննա Վայինիոյի հետ դիմակայությունում ՝ 11:21, 11:21,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Պողոսյանը մեկնարկային խաղից հետո դուրս է մնացել հետագա պայքարից: Նա Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Եվրոպայի առաջնությունում: