Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն այցելել են մեկուսարանում պահվող Լապշինին. ԹԵՐԹ.ամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Փաստաբանը նշել է, որ Լապշինի հետ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Դեսպանատան ներկայացուցիչները հետաքրքրվել են Լապշինի ինքնազգացողությամբ և ծանոթացել նրա պահման պայմաններին:
Փաստաբանը հավելել է նաև, որ հանդիպել է իր պաշտպանյալին մարտի 9-ին: Էդուարդ Չերնինը նշել է, որ Ալեքսանդր Լապշինը հեռախոսով շփվում է նաև իր մոր հետ, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:
Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: