Աբխազիայի բոլոր ընտրատեղամասերը բացվել են խորհրդարանական ընտրությունների անցկացման համար;
Աբխազիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բոլոր ընտրատեղամասերը բացվել են ուղիղ ժամը 8-ին, տեղամասերը բացելիս ոչ մի խնդիր չի առաջացել: Հուսով ենք, որ ընտրությունները բարձր մակարդակով կանցնեն»,- «Sputnik-Աբխազիան»-ի փոխանցմամբ՝ նշել են ԿԸՀ-ից:
Աբխազիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մարտի 12-ին 35 միամանդատ ընտրատարածքներում: Հաղթող կհամարվի այն թեկնածուն, որն իր ընտրատարածքում կստանա 50 տոկոս գումարած մեկ ձայն: Եթե մրցակիցներից ոչ մեկը կեսից ավելի ձայն չստանա, 2 շաբաթ հետո կանցկացվի երկրորդ փուլ: Ընտրությունները կայացած են ճանաչվում 25 տոկոս մասնակցության դեպքում: