Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բեյրութի Սուրբ Նշան առաջնորդանիստ եկեղեցում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի ղեկավարությամբ մարտի 12-ին մատուցվեց Սուրբ պատարագ և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպված ջարդերին զոհ գնացած խաղաղ հայ բնակչությանը:
Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բեյրութում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Այնուհետև, Լիբանանում ՀՀ դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի առջև: Դեսպան Սամվել Մկրտչյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց սումգայիթյան իրադարձությունները, որոնք ծրագրված կերպով իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով ճնշել իր իրավունքների համար պայքարի ելած արցախահայության ոգին: Դեսպան Մկրտչյանը նաև նշեց, որ նմանատիպ ոճրագործություններ թույլ չտալու լավագույն պայմաններից մեկը հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնականությունն է: