Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոնեն փետրվարի 28-ին Կոնգրեսում ելույթ ունենալով հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը:
Ֆրենք Փալոնե. Ես դատապարտում եմ Սումգայիթի սարսափելի հարձակումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա ընդգծել է, որ սարսափելի իրադարձությունները հրահրվել են թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ `սկսած քաղաքացիական անձանցից մինչեւ պաշտոնյաներ:
«Երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները թաքցնելու եւ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններից խուսափելու համար: Ավելի մտահոգիչ է այն, որ նրանք, ովքեր կատարել են այդ գործողությունները եւ բռնություն են գործադրել այդ ժամանակվանից գովաբանվել են որպես ազգային հերոսներ», - ասել է կոնգրեսականը:
Փալոնեն ասել է, որ նա դատապարտում է այդ սարսափելի հարձակումները, ավելացնելով, որ, ցավոք, Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը հայերի նկատմամբ, այդ ժամանակվանից չի փոխվել: «2018 թվականին մենք լսում ենք նույնպիսի դաժան հռետորաբանություն եւ հետեւում ենք Ղարաբաղի ժողովրդին վախեցնելու մարտավարությանը», - ասել է նա:
Կոնգրեսականը հավաստիացրել է, որ հանձնաժողովում իր գործընկերների հետ կշարունակի ջանքեր գործադրել ջարդերի զոհերին հավերժ հիշելու համար եւ դատապարտելու բռնության այն գործողությունները, որոնց մարդիկ ենթարկվում են միայն նրան համար, որ գոյություն ունեն: