իացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները:
ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:
Լրագրողը, դիմելով Թոներին, հիշեցրել է, որ Թուրքիայի բանտերում ներկայում ավելի քան 150 լրագրող կա, ճնշումներ են իրականացվում ընդդիմության վրա և նման պայմաններում այդ երկիրը գնում է հանրաքվեի: Ի պատասխան հարցի, թե ինչպես է ԱՄՆ-ն արձագանքում Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրներին` Թոներն ասել է. «Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել և ապահովել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, արդար դատավարության իրականացումը, դատական անկախությունը և մյուս կարևոր ազատությունները»:
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին` պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ դա թուրք ժողովրդի որոշելու հարցն է: