Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 29 բանաձևը, որը նախատեսում է ապրիլը հռչակել որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս: Բանաձևը նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը վերադարձնել բռնագրաված եկեղեցական գույքը:
ԱՄՆ սենատորը նոր բանաձևով կոչ է անում Թուրքիային վերադարձնել հայկական եկեղեցապատկան գույքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Պորտանտինոն նշել է,- «Թեպետ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ճանաչել է և ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եկեղեցական սեփականության հարցը պետք է ներառվի բանաձևի մեջ: Ցանկացած վայրում կրոնական խտրականությունը դեմ է հիմնական մարդկային արժեքներին: Ես միանում եմ այն պատմաբաններին, ովքեր հավատացած են` պատմական հայկական եկեղեցիները հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն են և պետք է վերադարձվեն իրենց իսկական տերերին, որպեսզի դրանց փայփայեն և օգտագործեն համապատասխան կրոնական նպատակներով»:
Սենատի 29-րդ բանաձևը համահեղինակել են Կալիֆորնիայի պետական սենատի բոլոր անդամները: