Մարտի 23-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, լեռնային գոտիներում՝ ձյուն:
Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +6 +10: Մարտի 24-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: