Հունիսի 7-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի՝ հարավ-արևմուտքից՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +24 +29 :
Հունիսի 8-9-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-ի երեկոյան ժամերին և 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ. ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ին կնվազի 3-4 աստիճանով: