Ապրիլի 12-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն. գիշերն սպասվում է անձրև, ցերեկը՝ առավելապես առանց տեղումների եղանակ:
Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +12 +17:
Ապրիլի 13-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: