Artsakhpress

Սպորտ

Հենրիխ Մխիթարյան. «Խաղում եմ, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել ամբողջ աշխարհում»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր ստացավ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ թեպետ այս պարգևն իր համար ոչ բացառիկ էր, ոչ էլ անակնկալ, այդուհանդերձ շատ ուրախ է կրկին լավագույնի կոչմանն արժանանալու համար:

Հենրիխ Մխիթարյան. «Խաղում եմ, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել ամբողջ աշխարհում»

Հենրիխ Մխիթարյան. «Խաղում եմ, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել ամբողջ աշխարհում»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այս մրցանակն ինձ հետագայում մեծ ուժ կտա, կփորձեմ անել առավելագույնը, որպեսզի կրկին արժանանամ լավագույնի կոչմանը: Ցանկացած դեպքում խաղում եմ ոչ թե Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, այլ, առաջին հերթին, ինքս ինձ համար, իմ ազգի համար, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել թե Անգլիայում, թե ամբողջ աշխարհում: Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մասին իմանան հնարավորինս շատ մարդիկ: Ֆիքսվում եմ իմ խաղի, մարզումների և մրցելույթների վրա և ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի լավ հանդես գամ և հենց դրանով բոլորին ցույց տամ, թե ինչ է նշանակում լինել հայ և ներկայացնել Հայաստանն արտերկրում: Շարժվում եմ առաջ և փորձում եմ հասնել իմ նպատակներին»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց Մխիթարյանը:

Անդրադառնալով մարտի 26-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպմանը, մեր ընտրանու ավագը նշեց, որ հավաքականում հիանալի մթնոլորտ է տիրում, բոլորը լավ տրամադրությամբ սպասում են առաջիկա խաղին:

«Լավ ենք հասկանում այս հանդիպման արժեքը և, կարծում եմ, կկարողանանք լավագույնս դրսևորել մեզ: Իհարկե, խաղալու ենք հաղթանակի համար: Երկրպագուների սպասելիքները մեզանից շատ մեծ են: Ինչպես և մենք, նրանք ևս ցանկացած դիմակայությունից ակնկալում են հաղթական ավարտ: Ինչ վերաբերում է իմ մարզավիճակին, ապա փոքր վնասվածք ունեի: Փառք Աստծո, հիմա լավ եմ զգում և պատրաստվում եմ առաջիկա խաղին: Ակումբային վերջին խաղին չմասնակցեցի: Ընդհանուր լեզու գտանք գլխավոր մարզչի հետ և որոշեցինք, որ ավելի լավ է մեկ խաղ բաց թողնեմ, քան հետո մի քանի ամիս ստիպված լինեմ չխաղալ»,- ավելացրեց հայ ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար Մխիթարյանից քիչ ջանք ու եռանդ չպահանջվեց, սակայն Հայաստանի ազգային հավաքականի ավագը կարծում է, որ այս կյանքն առանց դժվարությունների պետք չէ և ցանկացած մարդ պետք է կարողանա անցնել դժվարությունների միջով:

«Շատ հեշտ տարա այդ դժվարությունները, քանի որ գիտեի, որ ուշ թե շուտ ես իմ հնարավորությունն ստանալու եմ և այն պետք է օգտագործեմ: Լինում են դեպքեր, երբ շատ ավելի մեծ դժվարությունների ես հանդիպում: Պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Սպասեցի իմ հնարավորությանը, աշխատեցի շատ լավ և հիմա փորձում եմ օգնել մանկունյանցիներին և դառնալ նրանց մի մասնիկը»,- ասաց Մխիթարյանը:

Մխիթարյանը վերջում նշեց, որ մեր առաջիկա մրցակից Ղազախստանի հավաքականին քայլ առ քայլ ուսումնասիրում են, գործընթացը շարունակվում է, քանի որ հանդիպմանը դեռ մի քանի օր կա:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search