Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը ( MIT), ըստ ամենայնի, լրտեսում է բունդեսթագի պատգամավոր Միշել Մյունտեֆերինգին՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից։
Թուրքիան լրտեսում է բունդեսթագի պատգամավորին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մարտի 29-ին հայտնել է Süddeutsche Zeitung թերթը ՝ վկայակոչելով իր սեփական հետաքննությունը։
Պարբերականի տվյալներով Մյունթեֆերինգին ու ևս մեկ գերմանացի քաղաքական գործչի անունները MIT–ի ցուցակում են, որպես մարդիկ, որոնք լավ հարաբերություններ ունեն Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ։ Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը ՄԻշել Մյունթեֆերինգին արդեն տեղեկացրել է, թե ինչ է տեղի ունենում, փոխանցում է News.am-ը:
Ավելի վաղ Գերմանիայի ՆԳՆ-ն, բունդեսթագում պատասխանելով հարցերին, ընդամենը հաստատել էր, որ MIT–ի տեսադաշտում է գտնվում բունդեսթագի անդամներից մեկը ու եւս մեկ կին քաղաքական գործիչ։