Այսօր՝ ապրիլի 1-ին, Խորվաթիայում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը արցախցի մարզիկ Սոսե Բալասանյանը 52 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը և դարձել մրցաշարի արծաթե մեդալակիր:
Եվրոպայի գավաթի խաղարկությանը Սոսե Բալասանյանը 52 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ Սոսեն հրաշալի է հանդես եկել, ունի բարձր տրամադրություն և ջերմորեն ողջունում է իրեն աջակցած բոլոր հայ մարզասերներին: