Կոլումբիայի Պուտումայո դեպարտամենտի մայրաքաղաքում սելավի զոհերի թիվը հասել է 112-ի:
Կոլումբիայում սելավի հետևանքով 112 մարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 14 զոհի և 60-ից ավել տուժածի մասին:
Agence France-Presse-ը հայտնում է 180 վիրավորի մասին: Մոտ 200 մարդ համարվում է անհետ կորած:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ կատարվածի պատճառն այդ շրջանոմ մի քանի ժամ շարունակ տեղացած ուժեղ անձրևներն են: Դա հանգեցրել է Սանգոյակո և Մուլատո գետերի ափերից դուրս գալուն: