Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ:
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կոլումբիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Կոլումբիային վերջին ավերիչ սողանքների հետևանքով ունեցած զոհերի առնչությամբ: Հուսով ենք, որ կորած մարդիկ շուտով կգտնվեն անվնաս վիճակում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Հորդառատ անձրևների հետևանքով գրանցված սողանքները Մոկոայում դարձել են 254 մարդու մահվան պատճառ: Վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կան անհետ կորածներ, շատերը ստիպված են եղել լքել իրենց տները: