Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հաստատել Է վեց ուղեւորների զոհվելը երկրի Անտիոքիայի նահանգում զբոսանավի խորտակվելու հետեւանքով:
Վեց ուղեւորներ զոհվել են 31-ը անհետ կորել. Կոլումբիայի նախագահը հաստատել Է խորտակված զբոսանավի մասին լուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա հայտարարությունը հունիսի 26-ին հրապարակել Է Excelsior թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ներկայում մենք տեղեկատվություն ունենք այն մասին, որ զոհվել Է վեց մարդ, 122-ը ողջ են եւ գտնվում են լավ վիճակում, անհայտ կորած Է համարվում 31 հոգի»,- հայտարարել Է նախագահը, որը ժամանել Է նավի խորտակման վայր, հավելելով, որ որոնողափրկարարական գործողությունը կշարունակվի:
Ավելի վաղ El Mundo-ն հայտնել Էր ինը զոհվածների ու 28 անհայտ կորածների մասին: Միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 25-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին): Նավը, որի վրա եղել Է ավելի քան 150 մարդ, խորտակվել Է Պենիոլե-Գուատապե ջրամբարում՝ Անտիոքիայի նահանգի Մեդելին քաղաքից ոչ հեռու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: