Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է «Ռազմական դրության մասին» 2017թվականի փետրվարին ընդունված օրենքը:
Իլհամ Ալիեւը ստորագրել է «Ռազմական դրության մասին» օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
«Ռազմական դրության մասին» օրենքը նախատեսում է ռազմական դրության հայտարարում, երկարաձգում երկրի ողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Օրենքը հիմնավորում է նաեւ ռազմական դրության հայտարարման պատճառներն ու նպատակները: Նշվում է, որ ռազմական դրություն կարող է հայտարարվել հանրապետութան ինչ-որ մասի փաստացի օկուպացիայի, արտասահմանյան պետության կողմից Բաքվին պատերազմ հայտարարելու, Ադրբեջանի վրա հարձակման իրական սպառնալիքի առաջացման, երկրի որոշակի մաս շրջափակելու կամ շրջափակման մասին հայտարարելու դեպքերում:
Ռազմական դրություն կարող է հայտարարվել նախագահի կարգադրությամբ:
Օրենքը նախաստեսում է նաեւ ռազմական դրության դեպքում գրաքննության կիրառում: Այն ենթադրում է ԶԼՄ-ների նյութերի՝ պետական ռազմական գերատեսչության եւ պետական մարմինների հետ համաձայնեցում, ինչպես նաեւ նամակագրությունների, հեռարձակումների, հեռախոսային եւ ռադիո բանակցությունների վերահսկում՝ կանխելու համար պետական գաղտնիք պարունակողդ տեղեկատվության տարածումը: