Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է:
ԵՄ-ն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելին է: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և նրա ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը ևս զբաղվում է տվյալ հակամարտության հարցով»,- նշել է նա: