Նյու Յորքում և այլ քաղաքներում հարյուրավոր ամերիկացիներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ավիահարվածի։
ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ավիահարվածի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Daily News New York-ը։
Մանհեթենում ցուցարարները հավաքվել էին Trump Tower երկնաքերի մոտ, որը պատկանում է նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև Յունիոն-սքվերում։
Մարդիկ վանկարկել են հակառազմական կարգախոսներ։ Նրանց ձեռքերին եղել են պաստառներ՝ հետևյալ գրություններով՝ «Հեռացրու՛ ձեռքերդ Սիրիայից», «Գումարներ՝ աշխատատեղերի, դպրոցների և առողջապահության համար, ոչ թե Սիրիայում պատերազմի»։
«ԱՄՆ-ի ներխուժումը երբեք խաղաղություն ու ժողովրդավարություն չի բերել այլ երկրներում»,-մեջբերում է պարբերականը ցուցարարներից մեկի խոսքը։
Մանհեթենի Յունիոն-սքվերում հանրահավաքն ավարտել է ոստիկանության հետ բախումներով ու մի քանի ցուցարարների ձերբակալությամբ։