Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը հաղթում Է հանրապետության նախագահի՝ ապրիլի 9-ին կայացած ընտրություններում, նախնական տվյալների համաձայն, ստանալով ընտրողների ձայների 57,98 տոկոսը:
Անատոլի Բիբիլովը հաղթում Է Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիեւան: «Դրանք նախնական տվյալներն են: Քվեարկության վերջնական արդյունքները մենք կամփոփենք հինգ օրվա ընթացքում»,- ասել Է նա: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 81 տոկոս: Ընտրված նախագահի պաշտոնակալության արարողությունը, Սահմանադրության համաձայն, պետք Է անցկացվի ԶԼՄ-ներում ընտրությունների արդյունքների հրապարակումից տասն օր անց: Պլիեւան նաեւ հայտնել Է, որ ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես Է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին: «78,2 տոկոսը կողմ Է, 21,8 տոկոսը՝ դեմ»,- նշել Է նա: Ապրիլի 9-ին Հարավային Օսիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Զուգահեռաբար հանրապետության քաղաքացիները պատասխանել են այն հարցին, թե իրենք համաձայն են արդյոք Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելուն: Հարավային Օսիայում ընտրություններն ու հանրաքվեն կայացած են ճանաչվել, քանի որ դրանց մասնակցությունը գերազանցել Է 50 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: