Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է երկրի նախագահ:
Ալբանիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քվեարկությունը տեղի է ունեցել` հակառակ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ապրիլին երեք անգամ խորհրդարանը փորձել էր երկրի նախագահ ընտրել, սակայն փորձերը տապալվել էին, քանի որ նիստերի արդյունքում ոչ մի թեկնածու չէր առաջադրվել: Երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդարանականների ձայների երեք հինգերորդը, այսինքն՝ ոչ պակաս քան 84-ը 140-ից: Ապրիլի 28-ի քվեարկության ժամանակ Իլիր Մետայի օգտին քվեարկել է 87 պատգամավոր, որոնց մեծ մասը՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներ։ Ալբանիայի նոր նախագահը 48 տարեկան է: Նա 1999-2002 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: Երկրի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները` մեղադրելով իշխող կոալիցիային կոռուպցիայի և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: