Artsakhpress

Մշակույթ

Ամերիկյան պրեմիերայից մինչև նոր ֆիլմի անվանում. բացառիկ զրույց Ջիվան Ավետիսյանի հետ

Նոր ֆիլմը, որի նկարահանումները պատրաստվում ենք իրականացնել գալիք տարի, կոչվելու է «Դրախտի դարպասը»:

Ամերիկյան պրեմիերայից մինչև նոր ֆիլմի անվանում. բացառիկ զրույց Ջիվան Ավետիսյանի հետ

Ամերիկյան պրեմիերայից մինչև նոր ֆիլմի անվանում. բացառիկ զրույց Ջիվան Ավետիսյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է արցախցի հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը և տեղեկացրել, որ ֆիլմի նկարահանումների մեծ մասը կրկին կատարվելու է Արցախում, և ընտրված են նկարահանման տեղանքները:

«Արդեն ունենք սցենարի առաջին տարբերակը, որով մայիսի 17-25-ը պատրաստվում եմ մեկնել Կաննի կինոփառատոնի կինոշուկա՝ նոր ֆիլմի առաջխաղացման աշխատաքների նպատակով»,- ասել է Ջ. Ավետիսյանը՝ առայժմ չբացահայտելով սցենարի մանրամասները:

Խոսելով «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններից՝ ռեժիսորն ասել է, որ այն արդեն ցուցադրվել է Լիբանանում, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

«Անկեղծ պետք է խոստովանեմ, որ Լիբանանում, մասնավորապես՝ Բեյրութում և Անջարում, ֆիլմը սիրվել է ոչ միայն հայերի, այլ նաև արաբների կողմից: Մասնավորապես կային ներկայցուցիչներ՝ կինոաշխարհից և լրատվական դաշտից։ Մոսկվայում ևս այն լավ ընդունելության արժանացավ, որին ներկա էին ԱՀ ներկայացուցիչը և ՀՀ դեսպանը։

Բայց հատկապես ուշագրավ էր Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի «Ալեքս» կինոթատրոնում կայացած կինոցուցադրությունը, ֆիլմի ամերիկյան՝ արևմտյան ափի պրեմիերան, որը կազմակերպվել էր «ARTsakh Arts and Cultural Foundation»-ի շնորհիվ, գլխավորապես՝ ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանի, ում մանրակրկիտ, անթերի, հսկայական աշխատանքի և մեծ ջանքերի շնորհիվ ունեցանք իսկապես հրաշալի երեկո, իր տեսակի մեջ եզակին։ Հիմնադրամի բոլոր անդամները՝ մեծ նվիրումով և միասնական ուժով յուրահատուկ դարձրեցին ֆիլմի ցուցադրությունը։ Եվ ինձ համար էլ, այն առանձնահատուկ կարևորություն ունեցավ, քանի որ ֆիլմը կարողացել էր իր շուրջը համախմբել տարբեր խավերի՝ հարյուրավոր մարդկանց. արվեստի գործիչներ, եկեղեցականներ (հանձին Տ. Մուշեղ Ս. Արք. Մարտիրոսյանի), քաղաքական գործիչներ, իրենց ոլորտում շատ հարգված և կայացած անձինք, գործարարներ, ովքեր անտարբեր չմնացին արցախյան թեման իր մեջ ներառող ֆիլմի պատմությունից, արդյունքում նաև հետաքրքրություն ձևավորվեց իմ հաջորդ ֆիլմի նկատմամբ»,-մանրամասնել է Ջ. Ավետիսյանը:

Կինոռեժիսորի տեղեկացմամբ՝ այս տարի «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունները կշարունակվեն մայիսի սկզբին՝ Իրանում, մայիսի վերջին՝ Ֆինլանդիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, աշնանը՝ Ամերիկայի թե՛ արևմտյան և թե՛ արևելյան ափում, Կանադայում, Ավստրալիայում, ապա՝ Եվրոպական աշխարհամասում՝ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Լիտվայում, Հունաստանում։

«Այսքանով իհարկե չենք սահմանափակվի, շարունակում ենք աշխատել։ Ի վերջո, տարբեր երկրների հայկական համայնքներում ֆիլմի պրեմիերաներն ու ցուցադրությունները հետապնդում են շատ կարևոր նպատակ՝ որպեսզի ֆիլմը ցուցադրվի այդ երկրների կինոթատրոններում ևս՝ նաև օտար հանդիսատեսի համար։ Շատ կորևոր է, որ օտարները տեղեկացված լինեն և ծանոթանան մեր պատմությանը։
 Ի սկզբանե մեր խնդիրը եղել է նկարահանել ֆիլմ՝ հանուն արվեստի: Արցախի ճանաչումը սկսվում է մեր երկրի ճանաչելիությունից: Եվ ֆիլմի միջոցով էլ կարողանում ենք աշխարհին ներկայացնել Արցախը, արցախցու կերպարը, բարքերն ու սովորույթները, հրաշք բնությունը: Ֆիլմը պետք է կարողանանք հասցնել օտարներին: Գուցե ֆիլմի շնորհիվ նաև նոր զբոսաշրջիկներ այցելեն Արցախ: Ես փորձում եմ Արցախը ճանաչելի դարձնել իմ աշխատանքներով, իմ գործունեությամբ»,- ընդգծել է Ջ. Ավետիսյանը և ավելացրել, որ հուլիսին ծրագրում են «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություն կազմակերպել Շուշիում, և կինոշաբաթ՝ Խաչմաչ գյուղում, որտեղ և նկարահանվել է ֆիլմը:
Զրույցը՝ Վեհանուշ Հովսեփյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search