Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ըմբշամարտ. Քոչարյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունահռոմեական ոճում 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանի պայքարը սկսել էր 1/8 եզրափակչում, սակայն 1:2 հաշվով պարտություն էր կրել Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրո Պիշկովից:
Ուկրաինացի մարզիկը չկարողացավ հասնել մինչև եզրափակիչ, և Սարգիս Քոչարյանն ավարտեց իր ելույթներն ընթացիկ մրցաշարում: Եթե Պիշկովը հասներ եզրափակիչ, Սարգիս Քոչարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանար:
Սակայն, քառորդ եզրափակչում Պիշկովը 3:1 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Ասլան Աթեմին: