Հունահռոմեական ըմբշամարտում թեժ մրցակցություն է ընթանում 77 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջիկա առաջնությանը կնախապատրաստվի Կարապետ Չալյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ Եվրոպայի առաջնություն է մեկնելու Կարապետ Չալյանը.
«Ես հարցադրումն ավելի վաղ էի արել. 77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Կիևում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին և նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք` Կիևի մրցաշարի 77 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Կարապետ Չալյանը կարողացել էր 2:0 հաշվով հաղթել է Արսեն Ջուլֆալակյանին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Հայաստանի այս տարվա առաջնության եզրափակչում Չալյանը կրկին ուժեղ էր գտնվել Ջուլֆալակյանից: